?

Log in

No account? Create an account
tricolor

artakevn


Մենք ու Մերոնք

Ոչ այդքան ակտիվ, բայց դեռեւս Կենդանի Մատյան


Բարեգործական հանգանակությունների մասին։
tricolor
artakevn
Արդեն սովորական է դառել սոցցանցերով հանգանակությունները այս կամ այն մարդուն օգնելու կամ այս կամ այն նախաձեռությանը աջակցելու նպատակով։ Եթե մի կողմ թողնենք հնարավոր խարդախությունները և համարենք, որ գործ ունենք միայն իսկական դեպքերի հետ ապա գրեթե բոլոր դեպքերում առաջարկվում է մի քիչ գումար փոխանցել բուժման համար այսինչ հաշվեհամարին։ Կարիքավորի հարազատները ներկայացնում են հաշիվներ դրամով, դոլարով եվրոյով և ռուսական ռուբլով փոխանցումներ կատարելու համար։
Հենց այստեղ, ըստ իս, ամենամեծ սխալն է։ Կազմակերպել հանգանակություն միայն բանկային փոխանցումների հույով դա նշանակում է սպասել, որ


  1. լրիվ անծանոթ մարդը, տեսնելով սոցցանցում երեխայի լուսանկարը կորոշի փող տալ

  2. կարտագրի բանկային տվյալները ու կվերցնի անհրաժեշտ փաստաթղթերը

  3. կգնա իր բանկ և հերթ կանգնելուց հետո փոխանցում կկատարի այդ հաշվեհամարին։


Եթե առաջին կետը շանս ունի տեղի ունենալու ապա երկրորդ և երրորդ կետերը փողը հասցեոտիրոջը հասցնելու շանսերը հասցնում են նվազագույնի։ Լավագույն դեպքում շատ ուշացնում այդ պրոցեսը։

Այնպիսի տպավորություն է, որ հարազատները անում են ստանդարտ պրոցեդուրաներ, որ հետո իրենց իրքնց չմեղադրեն։
Մինչդեռ ամեն ինչը կարող էր շատ ավելի լավ լիներ եթե նրանք մի քիչ ավելի ժամանակակից լուծումներ փորձեն կիրառել։
Շատ մարդիկ, այդ թվում նաև ես, շատ ավելի հաճախ ու ավելի արագ կկարողանային արձագանքել նման հանգանակություններին եթե լինեյին օնլայն վճարման միջոցներ։ PayPal, Visa/Master, Webmoney, eDram և այլն։

Բանկային փոխանցումը դանդաղ է և թանկ։ Շատ ժամանակ միջնորդավճարները փոխանցվելիք գումարի հետ համեմատելի։ Անհրաժեշտ գործողությունները շատ և բարդ։ Ամեն մեկը չի, որ 5000 դրամ փոխանցելու համար կգնա կհասնի բանկ։ Իսկ արտասահմանից $10 հայակական բանկին փոխանցելը՝ ավելի թանկ է քան այդ գումարը։

Վիզայով կամ Փեյփալով շատ արագ կարելի է փոխանցել $10 ու վերջ։ Ու դա կանեն շատ ավելի շատ մարդիկ։ Արդյունքում, միկրովճարումներով հնարավոր է հավաքվի մի զգալի գումար։

Այանպես որ, եթե դուք դժբախտաբար հայտնվել եք այնպիսի իրավիճակում, որ ձեզ անհրաժեշտ է (որպես կանոն) արագ հանգանակել գումար, ապա ավանդական բանկային փոխանցմանը զուգահեռ անպայման կիրառեք օնլայն վճարմեն միջոցներ։

Գռդոնչի Մուռակամին
tricolor
artakevn
Ասում են կարիք չկա ձուն մինչեւ վերջ ուտել հասկանալու համար, որ փտած է: Բայց ես կերա: Ու մի երկու օր էլ պիտի ուտեմ, չնայած արդեն հասկացել եմ:

Ամեն օր մեքենայի մեջ կամ տրանսպորտում 3 ժամ եւ ավել անցկացնել առանց որեւէ զբաղմունքի շատ տխուր ա: Դրա համար ես սկսեցի կարդալ: Տրանսպորտում էլեկտրոնային գիրք, մեքենայի մեջ՝ աուդիո-գիրք: Ու ամեն նոր գիրք կարդալուց հետո նույն հարցն էր կանգնում՝ բա հետո՞: Ի՞նչ ես կարդալու հետո: Այդ որոնումների արդյունքում ես գտա Մուռակամիին: Անունը ծանոթ էր: Վիկիպեդիան հաստատեց, որ հայտնի գրող ա: Գրեթե՝ կենդանի դասական:

Սկսեցի կարդալ: Առաջին գիրքը նորմալ «կուլ տվեցի»: К югу от границы, на запад от солнца: Հարցեր առաջացան, բայց դե մեքենայի մեջ ընդամենը մի գիրք լսելուց հետո ինքս ինձ չհամաձակվեցի կարծիք հայտնեմ: Հետո երկրորդ գիրքը կարդացի-լսեցի: Хроники Заводной Птицы: Հարցերը շատացան: 1Q84: Երեք հատոր: Կարդալուց հետո սկսեցի հիասթափվել Մուռակամիից: Հիմա կարդում եմ Кафка на пляже: Վերջ: Ձգեմ մինչեւ վերջ ու էլ հաստատ ոչ մի Մուռակամի:

Գռդոնի արքան ա: Էտքան ջուր ծեծոցի, էտքան անիմաստ սյուժետային գծեր, որ չեն զարգանում, էլ չասած ավարտվելու մասին: Էտքան տեղի-անտեղի հայտնվող կերպարներ, որոնք սնկի պես հայտնվում ու անհայտանում են: Ի՞նչ ասեմ: Ես սերիալ գրած տղա եմ, գիտեմ գռդոնը որն ա, ջուր ծեծելու, խռոնոմետրաժ լցնելու գաղտնիքների ծանոթ եմ: Լրիվ էտ կանոններով ա գրում Խառուկին:

Ասենք, հերոսներից մեկը մտնում ա գրադարան ու սկսում ա գիրք կարդալ Բերթհովենի մասին: Ու մենակ նրա հետ միասին մի 5-6 էջ սկսում ենք կարդալ նույն այդ գիրքը: Բեթհովենի մանկությւոնը, պատանեկությւոնը, ստեղծագործությունները: Ով ա հիմա լավ կատարում, որ սիմֆոնիան ա հայտնի: Եւ այլն եւ այլն: Ու ամենավատը, որ դա գրքի հետ ընդհանրապես կապ չունի: Կարդալուց դա չես հասկանում, քեզ թվում ա, որ վերջում դա Չեխովի հրացանի պես կկրակի: Բայց հետո, որ գրիքը վերջանում ա, հիշում ես ու հասկանում, որ քեզ խափել են:

Կամ հերոսը ռադիոյով լսում ա Յանաչեկի Սիմֆոնիետտան ինչ որ նվագախմբի կատարմամբ: Մի 5-6 էջ մենք կարդում ենք Յանաչեկի մասին: Նվագախմբի մասին: Թե ով ա ավելի լավ նվագել, որ թվին ա ամենալավ ձայնագրությւոնը կատարվել, Յանաչեկի քեռին ում ոտի տակն ա փորել ու այլն եւ այլն: Ու նորից անիմաստ: Չէ, ձեւի համար կարող ա կապի մեկ այլ հերոսի հետ, որը ինչ որ ուրիշ տեղ նույնն ա լսում: Ու քեզ թվա, որ հեսա էտ երաժշտությունը կապող օղակ ա լինելու: Բայց չէ, Ուղղակի մարդը քեզ հանրագիտարանային տվյալներ ա տրամադրում գեղարվեստական գրքի էջէրին:

Էլ չասեմ ձգձգած երկխոսությունների ու դատարկ իրադարձությունների նկարագրման մասին: Հերոսներից մեկը քնում ա 2 օր, իսկ մենք մի 5 էջ կարդում ենք, թե այդ ընթացքում մյուս հերոսը ինք ա անում,: Գաց զուգարան, հաց կերավ, մտավ ռեստորան երաժշտությւոն էր միացած( հանրագիտարանը սկսվեց), մտավ կինո, Բյունուելի ֆիլմն էր (արդեն կարաք չնայեք, գրքում լրիվ պատմում ա), դուրս էկավ, թքեց գետնին: Հետ եկավ տուն, ընկերը հլը չի զարթնել: մի հատ էլ գնաց զուգարան... ու սենց շարունակ: Ու էտ սաղ անիմաստ: մեզ հետո պետք չի գալու;

Ինչ ճիշտ ա՝ ճիշտ ա: Էտ ամեն ինչը նենց ա գրած, որ կարդալու ժամանակ չես զգում: Համենայն դեպս առաջին անգամներին: Հետաքրքրությամբ կարդում ես, որ բան բաս չթողնես, որովհետեւ էնքան շատ սյուժետներ են զարգանում միեւնույն ժամանակ, որ չես ուզում ոչ մի բան բաց թողնես: բայց հետո պարզ ա դառնում, որ դրանք ուղղակի ջուր ծեծոցի էր, իսկ հիմնականու սյուժեն պարզ ու շատ ժամանակ նույնիսկ անհետաքրքիրն ա:

Չգիտեմ, խիստ հիասթափվել եմ ինձանից, որ տենց գռդոն եմ կարդացել ու որ դաժէ մի պահ դուրս եկել էր:

ՀՀ կառավարությունն ու Ոսկե Հորթը
tricolor
artakevn
Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի արդեն հերթական դարձած «պատասխան նամակը» տեսա ու ակամայից մտքիս եկավ «ոսկե հորթը»: Կառավարությունը սկսում է նմանվել Իլֆ ու Պետրովի նկարագրած «Հերկուլես» հիմնարկին, որն իր հիմնական գործունեությամբ զբաղվելու փոխարեն իրեն նվիրել էր կոմունալ բաժնի հետ պայքար-նամակագրությանը:
----------------------
Собственно говоря, слова "работа возобновилась" не имели отношения к прямой деятельности "Геркулеса", заключавшейся по уставу в различных торговых операциях в области лесо- и пиломатериалов. Последний год геркулесовцы, отбросив всякую мысль о скучных бревнах, диктовых листах, экспортных кедрах и прочих неинтересных вещах, предались увлекательнейшему занятию: они боролись за помещение, за любимую свою гостиницу.

Все началось с маленькой бумажки, которую принес в брезентовой разносной книге ленивый скороход из коммунотдела. [...] Все чаще на квартире Бомзе слышалось победное "пейдодна", и все более широкие слои сотрудников втягивались в работу по борьбе за помещение. Постепенно забывались лесо-- и пиломатериалы. Когда Полыхаев находил вдруг у себя на столе бумажку, касающуюся экспортных кедров или диктовых листов, он так поражался, что некоторое время даже не понимал, чего от него хотят.

-----------------

Հիմա սրանք են: Այ մարդ, գործ արեք, նամակ գրելով ֆինանսների վիճակը չի փոխվի:

На лекарства для лечения ветерана Арцахской войны был наложен арест
tricolor
artakevn
Originally posted by bsw_am at На лекарства для лечения ветерана Арцахской войны был наложен арест
Кто виноват в смерти федаи? Для меня ответ более чем очевиден...
Все зло в мире совершается с молчаливого согласия равнодушных...

...

Жора Атоян

Как мы уже сообщали, сегодня скончался активист АНК, гюмрийский ветеран Арцахской войны Жора Атоян, которого в течение целого года судили, якобы, за приобретение фальшивых документов о болезни для получения военной пенсии и квартиры.

Страдающий многочисленными заболеваниями 55-летний солдат Родины, фактически не выдержал этих обвинений. Сегодня один из его боевых друзей рассказал, что следователь наложил арест не только на пенсию Жоры Атояна, но и на лекарства и медицинскую помощь, полагающуюся ему за счет государства. «Жора получил во время боя контузию, которая серьезно отразилась на всем его здоровье и он получал регулярное лечение. Поскольку у него была II степень инвалидности, его лечение и лекарства были бесплатными, то есть, у него не было финансовых возможностей для лечения, и единственным спасением были льготы. Когда на Жору сфабриковали это дело,


Read more...Collapse )



հայտնի երգի մոտիվներով
tricolor
artakevn
Դու անմեղ ես, սերիալներն են մեղավոր
Մարդու կյանքով դու խաղում ես անհատնում
Վրով անցնում, նվաստանցնում ամեն օր
Մեկ ծեծում ես, մեկ էլ սպանում թալանում
Դու անմեղ ես, սերիալներն են մեղավոր:

Նայում ես միշտ իմբեցիլի հայացքով
Ուղեղիդ մեջ մեն մի ծալք է մենավոր
Ո՞նց քեզ պաժե՞մ: Ինչպես եւ ինչ պատիժով
Անիմաստ է: սերիալներն են մեղավոր
Կամ էլ չուզող լրագրողն է մեղավոր:

խառը մտքեր
tricolor
artakevn
Խառն ա... Կարծում եմ Հայաստանում հեղափոխություն չի լինի: համենայն դեպքս այդ ձեւով, որով մենք սովոր ենք պատկերացնել հեղափոխությունը: Չնայած, որ իշխող քաղաքական ռեժիմը էվոլյուցիոն փոփոխությունների չի գնա, ռեվոլյուցիեն փոփոխություններին սպասելը առնվազն սուտ կլինի: Իսկ իրադարձությոնների զարգացման որոշ դեպքերում նաեւ սխալ կլինի ձգտել հեղափոխության: Undreground-ը հիանալի ֆիլմ է: Ճիշտ ու ազնիվ: Առաջին անգամ նայելուց հետո իմ մոտ տպավորություն առաջացավ , որ ես էտ կինոյից եմ: Պատերազմի վախը հատուկ վառ են պահում, որ լուռ աշխատես ու ձեն չհանես: Հիշում եք չէ՞, որ կրակոցների ձայներ, սիրենաներ էր միացնում, որ ընդհատակի մարդիկ պատերազմի ավարտից տասնյակ տարիներ անց չիմանան խաղաղության մասին ու ստրուկի պես աշխատեն: Հիմա սրանք են գտել ձեւը: Մերոնք ու ադրբեջանցիները: Արցախի խնդիրը չի լուծվի էնքան ժամանակ քանի դեռ իշխանությունների ձեռք ա տալիս սենց օդում կախված վիճակը: Պատերազմով կվախեցնեն ազգաբնակչությանը ու կանեն իրնեց գործերը: Ու չկա ելք, քանի որ մի կողմից պատերազմը ոչ մեկի ձեռք չի տալիս, մյուս կողմից՝ թուրքը մնում ա թուրք: Պետք ա պատրաստ լինել: Սահմանային վերջին դեպքերը դա շատ վառ ցույց են տալիս: Այսինքն Անդերգռաունդը անդերգռաունդ ա, բայց պատերազմի վտանգը կա: Բայց կարար չլիներ, եթե Ալիեւին ու մեր ղեկավարներին միաժամանակ ձեռք տար պատերազմի վտանգը վերացնելը: Չեմ ասում հարցը լուծելը, բայց ասենք ընդունել, որ պատերազմը լուծում չի: Երեւի ուտոպիաներկ մեջ եմ ընկել:

Լիքը բան չեմ հասկանում: կանադայում գործազրկությունը մի 7-8 տոկոս ա կարծեմ: Հայաստանում՝ շատ ավելի շատ: Այսինքն, տեսականորեն, հայաստանում 1 աշխատատեղի վրա համ կոնկուրսը պիտի բարձր լինի, համ էտ մրցակցության արդյունքում ծնված աշխատանքի որակը: Բայց արի ու տես, որ ստեղ ամեն մի նույնիսկ սեւ գործին մարդիկ կպած են ատամներով: Հենց տեղը ազատվում ա՝ հերթը սպասում ա: Ընտրում են մի քանի փուլով լավագույւնին այդ տեղի համար ու ընտրվածն էլ իրոք փորձում ա ուժերի ներաի չափով աշխատի, որ արդարացնի իր տեղը: Հայաստանում դա չկա: Չեմ հասկանում ինչի: Մարդը աշխատում ա վատ՝ իսկ նրան չեն հանում: Քանի որ եթե հանեն ու տեղը մւոսին ընդունեն էլի վատ ա աշխատելու: Ու տենց շարունակ: Անկախ նրանից, թե մասնավոր ոլորտ ա կամ պետական: Աբսուրդ:

Ստեղ շատ են աշխատում: ահավոր շատ: Հայաստանի համեմատ գրեթե ստրկատիրական պայմաններ են:) տարվա մեջ կա ընդամենը 10 տոն օր: Նոր տարին ու սուրբ ծնունդը ներառյալ: Դրան գումարած ամեն մեկին տարեկան հասնում ա 10 աշխատանքային օր արձակուրդ , եւ եւս մի հինգ աշխատանքային օր տրվում է հիվանդանալու վրա: Ու վերջ: Մեռելոց, մայիսյան տոներ, մարտի ութ - ապրիլի յոթ, Նոր տարվա մի տաս օր՝ չկան: Էլ չասեմ, որ 4 շաբաթ արձակուրդ ստեղ իրենց կարող են թույլ տալ մի 15 տարի նույն տեղն աշխատած մարդիկ միայն: (բնականաբար, միջին խավի մասին եմ խոսում): Գործից ուշացար, կամ չեկար՝ լավագույն դեպքում աշխատավարձիցդ պահում կանեն: Իսկ հետո ուղղակի կհանեն:

Մտածում եմ, երեւի էտ պատճառով ա կանադայի նման անիմաստ երկիրը զարգանում տնտեսապես: Որովհետեւ բոլորը աշխատում են ու պահանջում են կողմինների նույնը ՞:

Ախր ոնց կարելի ա մեռելոցները դարձնել ոչ աշխատանքային, երբ տնտեսությունը էս վիճակում ա: Չնայած, եթե բան չկա անելու՝ ինչի մարդկանց անիմաստ տնից հանեն: Բայց չէ որ էտ օրերը վարձատրվում են: Մյուս կողմից էլ մեկա էտ վարձատրվածը միանգամից հետ ա գալիս կարագի կամ հացի գնի ավելացման տեսքով: Խառն ա: Իրոք խառն ա:

Հիմա ախռաննիկները մարդ են սպանել: Առաջին անգամը չի: Բայց առաջին անգամ աղմուկ բարձրացավ: Ու ի՞նչ: Փոխանակ անմիջական մեղավորներն պատժելու հարցով զբաղվեն մարդիկ իրանց գցել են դոդի բախչեքը: Ինչ նեմեց, ինչ ֆեդերացիու ու պատգավավորությւոն: Քանի դուք ընկած եք հեքիաթային արագիլների հետեւից հեսա ձեռքներիս ճնճղուկը կփախնի: Ներսիկը մի բան կանի, որ դուրս ա ինքնասպանություն: Որ սպանողը 2 տարի ստանա ու կես տարուց դուրս գա: Եւ այլն եւ այլն: Հիմա համար մեկ պահանջը պիտի լինի էտ ախռաննիկ կոչվածների արժանի պատիժը: Առավելագույն հնարավոր պատիժը դրանց: Ու նենց, որ հլը շատ շուտ դուրս չգան ամնիստիաներով ու 2/3 ով: Որ Նեմեցները չկարողանան «տեր կանգնել» ախռաննիկներին նման դեպքերում: Ու որ խռաննիկը ախռային չլինի: Թե չէ հարսնաքարը ծախի, մանդատը դնի, ամաչի իր գոյություն համար՝ հեքիաթներ են:

ԱԱԾ-ն բացում ա... գաղտնիքները
tricolor
artakevn
«Ազնիվ մարդը պետք ա բացատրի, գոռա, գրի, բոլորին պատմի, որ ինքը ազնիվ ա, ամեն ինչը ճիշտ չի, էս հարցը ճիշտ չի, էն հարցը ճիշտ չի: Է բայց պարտիզանի պես լռելը անընդունելի ա»,- ասել է Գորիկ Հակոբյանը`
------------------------------​--------------------

Վերջն ա էս մարդը: Վերջապես բացեց սովետական ԿԳԲ-ի աշխատանքի սկզբունքը: Ազնիվ մարդուն բռնի՝ իսկ ինքը թող գոռա, գրի, բացարի ու ապացուցի, որ ինքը ճիշտ ա :) Օրենք, անմեղության կանխավարկած, սահմանադրություն՝ էտ սաղ հեչ: Լավ ա գողականին չի տալիս: Ասենք, «հո մլիցա չենք, ասա, կարող ա մեզ բոզի տեղ ես դրել»

15 տարի առաջ էս օրը...
tricolor
artakevn
...Ես դիմավորիեցի առաջին օրը զորամասում: Գրեթե ամբողջ օրը Չարբախի հավաքակայանում անց կացնելուց հետո ես ու Հայկը ուղղվեցինք մեր զորամաս: Առաջինն էինք: Դեռ ոչ մի նորակոչիկ բացի մեզանից չկար զորամասում: Քնեցինք դատարկ զորանոցում: Իսկ առավոտյան եկան մնացածը: Մկոն եկավ երկու օր հետո:

Մուռակամին լա՞վ գրող ա...
tricolor
artakevn
...թե պարզապես հիմա «մոդնի»-ա: Ուղղակի հիմա կարդում եմ արդեն երեւի 4-րդ գիրքը ու դուրս գալիս ա հիմնականում: Ուզում եմ հասկանամ, միգուցե երկար չկարդալու հետեւանքով բլանդինկա եմ դարձել ու որ սենց գնա Դարյա Դանցովա կսկսեմ կարդա՞լ, թե ամեն ինչ դեռ կորած չի:

(անվերնագիր)
tricolor
artakevn
պարզվում ա, որ քեզ բլոգնյուսը իր մոտ մեջբերում ա, տակը լավ էլ քննարկումներ են սկսում: Ես նոր տեսա որ մի 2 ամիս առաջ իմ ատամները ընդեղ լավ հաշվել են :) ու շարունակում են հաշվել Անծանոթը հեռուստասերիալի եւ Սուպերսթարի ֆանատները :)

հետաքրքրական եւ ուշագրավ նյութ
tricolor
artakevn
ԼրագիրԱմ-ի վրա նյութ եմ կարդում Օսկանյանի գործի մասին: Փոքր նյութ ա, Յոթ անգամ կրկնվում ա «հետաքրքրական» բառը եւ հինգ անգամ «ուշագրավ» բառռը: Էլ ուրիշ ածական չկա հայերենում:

Անծանոթ vs Ezel
tricolor
artakevn
Վերջին մի քանի օրը հաճախ եմ հանդիպում նյութերի Շանթի նոր հեռուստասերիալի մասին, որը մեկին մեկ թխած է թուրքական ինչ որ սերիալից: Ըստ տեղադրված տեսանյութերի կարելի է վստահաբար ասել, որ ուղղակի թարգմանած ֆիլմ է: Նույն կադրերը, նույն բառերը: Մենակ դերասաններն էն ուրիշ:

Հա, բայց ի՞նչ: Ինչ-որ նոր բան կա՞ դրա մեջ: ում համար ա գաղտնիք, որ Շանթը բացարձակ copy-paste ա անում ամեն ինչ: Եթե մյուս հեռուստաընկերությունները ֆեռմատ են գողանում, կամ առնում: Ապա Շանթը միշտ էլ իմ համար առանձնացել ա նրանով, որ գողացել կամ առել ա նյութը, ոնց որ ասում են, մինչեւ վերջին փիքսել: «Զինվորները» սերիալը մեկին մեկ солдаты-ն չէ՞ր: Առաջին մի քանի սերիան մեկին մեկ նույնն էր: Բա իրանց կարգախոսը, որ ամեն անոնսի վերջում կրկնում են՝ «Շաննննթի եթերում»: Հենց տենց, իրեք հատ ն-ով: Լրիվ «На ппервом канале»-նա: Բան չունեմ ասելու: Հ1-ն էլ Արմենիան էլ Երկու աստղ ունեն, Ալֆռեդի սենյակ ու երգ երգոց ունեն: Բայց դե եկեք ընդունենք, որ ֆոռմատ գողանալը կամ առնելը մի բան ա, իսկ մեկին մեկ առնել ցույց տալը լրիվ ուրիշ բան: Իսկ տենց բաներ Շանթը միծշտ էլ արել ա: Ուրեմն ինչի վրա եք զարմանում կամ զայրանում: ՄԻ ՆԱՅԵՔ: Իմ զենքն ին պուլտն ա: Մի նայեք ու պաշտպանված կլինեք դրանից:

թե հիմա թուրքական ա թե ինչքական դա արդեն երկրորդական հարց ա: Դե մարդիկ էն սովետի տարիներից դեռ թուրքիա են բռնում երեւի ու նայում: Դրա համար էլ էտ մակարդակին են մնացել:

upd. շանթը արդարանում է, թե դա թուրքական սերիալ չի, միջազգային ֆոռմատ է որ առել են
------------
<<Անծանոթը>> հեռուստասերիալը միջազգային ձևաչափ է հիմնված <<Կոմս Մոնտե Քրիստո>> վեպի մոտիվների վրա: Այդ ֆորմատով հեռուստասերիալներ են նկարահանվել մի շարք երկրներում: Այն մեծ հեղինակություն և վարկանիշ ունի ամբողջ աշխարհում: <<Շանթ>> հեռուստաընկերությունը այդ ձևաչափը գնել է շվեդական <<Sparks Network>> ընկերությունից: 
------------

Աշտոժ: Վատ չի, ուղղակի ոնց որ թե խափում են էլի: մտնում ենք http://www.sparksnetwork.com/Format.aspx?id=44&menu=format հասցեով ու տեսնում, որ էտ սերիալը հենց թուրքական է: Այսինքն առաջին տարբերակը եղել է թուրքականը: Ստեղծել է թուրքական AY YAPIM ընկերության կողմից: Այդ թուրքական ընկերությունն էլ իր հերթին հադիսանում է Spark Network-ի անդամ: Եւվ այդ Network-ի միջոցով վաճառում է իր ֆոռմատները (եւ գուցե եւ գնում այլ ֆոռմատներ):

Այնպես որ հեքիթներ պետք չի պատմել Մոնտե Քրիստոյի եւ Շվեդների մասին: 100 տոկոսանոց թուրքական սերիալ ա

Քննական շտեմարանների բիզնեսը
tricolor
artakevn
Նոր կարդացի, որ Հայոց Լեզվի եւ Գրականության շտեմարանը մյուս տարի փոխվելու է: Բնականաբար , փոփոխությունների հիմնական նպատակը գումար աշխատելն է, հին շտեմարանը կդառնա անպետք իր:

Խնդրում եմ ինձ բացատրել, եթե գործից հասկացող կա: Էտ շտեմարանի մշակումը բյուջեյի հաշվին ա թե չէ՞: Եթե բյուջեյի հաշվին ա, այսինքն մենք արդեն մի անգամ վճարել ենք դրա համար, ապա ինչու՞ ենք ստիպված դրա համար վճարել երկրորդ անգամ: Եթե հարցը տպագրությունն է, ապա ես ունեմ հարցեր

1,Ինչքանո՞վ է հիմնավորվար շտեմարանի գինը 3 հազար դրամ: Էն դեպքում , երբ այդ, ինչքան հասկանում եմ, գրականության համար պետք է հիմա գնել 4 շտեմարան (իսկ մյուս տարի 8): Այսինքն 12 հազար դրամ ցածր որակի տպագրության համար: Էն դեպքում, երբ մի քանի կենդանի մնացած գրախանություն այդ նույն գումարով կարելի է գնել շատ բարձր տպագրության որակի շատ լավ գիրք:

2,Եթե տպագրությունը էտքան թանկ է, ապա ինչու՞ շտեմարանի էլէկտրոնային ԱՆՎՃԱՐ տարբերակը հասանելի չէ դիմորդների համար: Շատերը կբավարարվեն դրանով՝ առանց ավելորդ գումար ծախսելու

Վաչե Հովսեփյանն ու «Քրիստոսի վերջին գայթակղությւոնը»
tricolor
artakevn
Ահավոր նեռվայնանում եմ, որ ամեն տեղ, նույնիսկ Վիքիպեդիայում, որպես Մարտին Սկորսեզեյի «The Last Temptation of Christ» ֆիլմի սաունդթռեքի դուդուկի կատարող նշում են Ջիվան Գասպարյանին: Տիկնայք եւ պարոնայք: Դա Վաչե Հովսեփյանի դուդուկն է: Իհարկե բարի եւ անշահախնդիր մաեստրո Ջիվան Գասպարյանը երբեք դա չի նշի հարցազրույցների ժամանակ: Փոխարենը կհիշեցնի, թե ոնց է Պիտեր Գեբրիելի հետ նվագել այդ գործը: Բայց չի ճշտի, որ դա արել է մի քանի տարի առաջ ինչ-որ համերգի ժամանակ եւ ոչ թե ֆիլմի սաունդթռեիքի եւ Պիտեր Գեբրիելի Passion ալբոմի համար:
Եվ այսպես, այս ստեղծագործության մեջ հնչում է Վաչե Հովսեփյանի դուդուկը


Գուգլը սպանում ա... Սերժ Սարգսյանին
tricolor
artakevn
Գուգլի հուշումները բացում են:









Բժիշկների մամլո ասուլիսները
tricolor
artakevn


Ինչքան հասկանում եմ, հիմա իրան հարգող ամեն բժիշկ բժշկականը փողով ընդունվել - ավարտելուց, փողով լավ հիվանդանոց լավ գործի նստելուց ու հիվանդներին կթելուց հետո իր պարտքն է համարում մամլո ասուլիս տալը։ Մի երկու էջ վիկիպեդիայից,  մի երկու «իր պրակտիկայից օրինակ» ու վիրահատության գինը հանգիստ կարելի ա բարձրացնել։

 

Ասե՞մ առանց մամլո ասուլիսի ու ռեկլամի ոնց կլիենտ հավաքեք։ Լավ աշխատեք։ Սովորեք անընդհատ։  հիվանդին մի կթեք։  ձեր ախպերության դեղատներում վաճառվող անիմաստ դեղեր մի նշանակեք։ Ու էլի լիքը բաներ, որ հիպոկրատի երդման մետ եք խոստացել։ Ու միանգամից լավ անուն կհանեք։ Փող էլ կլինի։ Ու ասուլիսի ձեզ կսկսեն հրավիրել, ոչ թե դուք մարդ կխառնեք ու փող կծախսեք դրա վրա։


Հաջորդը քանդելու են Հրազդան մարզադաշտը
tricolor
artakevn
Շատ հետ է պարզել, թե որ պատմամշակույթային կամ ճարտարապետական արժեք ներկայացնող կառույցն է քանդվելու հաջորդը: Մի հատ մոռացեք ամեն ինչ ու թարմ աչքերով նայեք ձեր շուրջը: Ի՞նչն են թողնում որ իր բնական նշանակությունը կամաց-կամաց կորցնի: Ի՞նչը վաղուց չեն վերանորոգում, որ բնականորեն քանդվի: Ի՞նչն է վաղուց օգտագործվում այլ նշանակությամբ եւ նորկա պահին միայն բացասական էմոցիաներ առաջացնում շրջակա բնակիչների վրա:

Փորձված մեթոդ ա: Կանխամտածված կերպով օբյեկտը հասցնել էնպիսի վիճակի, որ քանդելուն, բացի դեմից,լիքը մարդ էլ կողմ լինի: Այգին վերածել աղբանոցի, ո՝ զուգարանի, շուկան՝ հակասանիտարական օբյեկտի, մարզադաշտը՝ կյանքի համար վտանգավոր կառույցի:

Հիմա մնացածի մասին չեմ կարող ասել, թարմ հայացք գցել չեմ կարող, բայց մոտ ապագայում Աշոտ Աղաբաբյանը հաստատ կուզենա հրազդանի մ/դ-ի փոխարեն մի երկու հատ սուպեր էլիտար շենք կառուցի: Իսկ մարզադատը կակռազ էտ ժամանակ կգա էն վիճակի, որ ավելի լավ կլինի քանդել, քան վերանորոգել:

Մեկ էլ, չգիտես ինչի կրկեսն ա մտքիս գալիս: Վելատռեկից հետ հերթի ա կանգնել

ԲՀԿ գաղափարական հիմքը
tricolor
artakevn
Ծիծաղս գալիս ա, որ անընդհատ ասում են, թե ԲՀԿ-ն գաղափարական հիմք չունի, անձի վրա հիմնված կուսակցություն ա: Ուզում եմ հիշել, թե ու՞ր էր ՀՀԿ-ն իր գաղափարական հիմքով, քանի դեռ նրա ղեկին չհայտնվեց Վազգեն Սարգսյանը, ապա, ոչ պաշտոնապես, Քոչարյանը, եւ ապա Սերժ Սարգսյանը: Կարելի ա մտածել ՀՀԿ-ի գաղափարները իրենց ձայներ հավաքեցին , ոչ թե Սերժ Սարգսյանը՝ միայնակ: Ես ինչ-որ չեմ հիշում բացի դաշնակցությունից եւս մեկ այլ կուսակցություն, որի գոյությունը անձի վրա չէ հիմնված:

հոմոսեքսուալիզմը, Վիքիպեդիան եւ Սամվելները
tricolor
artakevn
Հանրային ռադիոյով ինչ-որ հոգեբան-հոգեբույժ-հոգեւորական էին խոսում, բնականաբար, հոմոսեքսուալիզմի մասին: Գլխանց ասեմ, որ լսածիս մեծ մասի հետ համաձայն չեմ, մի մասն էլ երեւի ենթատեքստից պոկված եմ լսել, բայց ամենաադեկվատը հոգեւորականն էր, ինչ-որ Տեր Շմավոն, եթե չեմ սխալվում: իսկ երկու բժիշկների զնունն էլ Սամվել էր:

Գործի հասնելուց հետո տեսա, որ մի քիչ ազատ ժամանակ ունեմ, ասեցի մտնեմ ինտեռնետ մի քիչ ուսումնասիրեմ թեման: Դե, բնականաբար, մտա Վիքիպեդիա: Ու հենց ամենաառաջին հանդիպած հոդվածը կարդալուց հետո հասկացա, որ Սամվելներից մեկը, կարծեմ Սուքիասյանը, ասուլիսի գալուց առաջ հենց էտ հոդվածն էր տպել ու դեմը դրել, որ միջից ընտրյալ ցիտատներ բերի: Բառացի մեջբերումներ Վիքիպեդիայից մասնագետի մամլո ասուլիսի ժամանակ՝ ներկայացված որպես սեփական կարծիք հիմնված տարիների փորձի եւ գիտելիքների վրա: Ռադիոյով մի 2-3 րոպեանոց խոսքեր էին տալիս, ու նրա խոսքը 100 տոկոսով Վիքիպեդիա էր:

Արա դե ամոթ ա էլի: Եթե բան չունեք ասեոլւ, եթե ձեր ասելիքն էլ պիտի Վիքիպեդիայից վերցնեք ասուլիս մի տվեք էլի:

Չնայած, եթե դպրոցում փողը տալիս են որ դասի չգնան, հետո փողը տասլիս են, որ ընդունվեն, հետո փողը տալիս են, որ էլի չսովորեն ու դիպլոմ ստանան, փողը տասլիս են, որ ռեֆերատ մեկը գրի իրանց համար, փողը տալիս են, որ մեկը դիպլոմային գրի իրանց համար, փողը տալիս են, որ գործի ընդունվեն՝ հենց տենց էլ պիտի լինի: Երեւի հիմա էլ փողը տվել էր, որ ասուլիսի հրավիրեյին:

Տաս օր առանց ֆեյսբուք։
me
artakevn


Լազա՜թ