tricolor

artakevn


Մենք ու Մերոնք

Ոչ այդքան ակտիվ, բայց դեռեւս Կենդանի Մատյան


Previous Entry Share Next Entry
Պոռնոն, ոստիկանները, պետությունը եւ երեխաները
tricolor
artakevn
Լրագիր.Ամ-ն է գրում:

----------------------------------------------
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում ուշ ժամերի արտասովոր կրքեր են եռում։ 12-ից 14 տարեկան տղաները, որոնք ցերեկները հատիկով վարդ են վաճառում անցորդներին, կամ նրանցից փող են մուրում, գիշերները վաստակում են եկեղեցու պատերի տակ և հարակից կանաչ գոտում «կլիենտ» սպասարկելով։ ...

«Ռասսիա» կինոթատրոնի հարակից սրճարաններում ապրուստ վաստակող մարմնավաճառ տղաներն իրենց պաշտպանված են զգում այգու հասարակական զուգարաններում՝ առանց տանիքի, մետաղյա կրպակների մեջ, որոնց վրա գրված է «Տուալետ»։ Այս երեխաների գինը շատ ցածր է՝ 300-ից մինչև հազար դրամ։...

«Մենք շատ բաներ ենք լսում, շատ բաներ ենք տեսնում, բայց իրավունք չունենք ձեզ տեղեկություններ հայտնելու։ Անչափահասներն ինչ –որ ուզում են անել, ոչ էս ծառի, ոչ էլ էն ծառի տակ են անում։ Ստեղ նրանք ծանոթանում են իրար հետ ու գնում են ուրիշ տեղեր», - ասաց քաղաքացիական հագուստով մի ոստիկան, որն իր անունը սակայն չհայտնեց ։ Մենք իրավասու չենք նրանց մոտենալ, քանի դեռ արգելված ոչինչ չեն անում», - ասաց տարածքի ոստիկանը։
-------------------------------------------------------------------------------

Բառ չեմ գտնում ասելու: Եթե սա ճիտ ա ու լրագրողը չի չափազանցրել՝ ահավոր ա: Էտ երեխեքին պետք ա օգնել, փրկել:Չկա՞ ինչ որ գրանտակեր կազմակերպություն, որ դրանով կարա զբաղվի ՞ գոնե իրանք մի բան անեն եթե պետությունը դրա մչ արգելված ոչինչ չի տեսնում:

You are viewing artakevn